Անգլիայի Յորք քաղաքի բնակչուհին պնդում է, որ շրջապատի մարդիկ հաճախ իրեն ընդունում են իր որդու գրավիչ քրոջ փոխարեն: Այդ մասին հայտնել է The Sun տաբլոիդը:

50-ամյա Շանի Հագանը, որը 2019 թվականին երրորդ տեղն է զբաղեցրել «Տիեզերքի ժպիտը» գեղեցկության մրցույթում, ասում է, որ մարդկանց միշտ զարմացնում է իր արտաքինը, երբ նրանք իմանում են իր տարիքը: Կինը հիշում է, թե ինչպես մի անգամ իր գեղեցկությունը քիչ էր մնում ճանապարհատրանսպորտային պատահարի հանգեցներ, երբ հափշտակված իրեն էր նայում երիտասարդ վարորդը:

Հագանն ընդգծել է, որ ինքը երբեք բոտոքս կամ այլ պատրաստուկներ չի օգտագործել դեմքի մաշկը հարթեցնելու համար: Կինը նշել է իր «չխամրող երիտասարդության» միակ մինուսը. մարդիկ իրեն լուրջ չեն ընդունում որպես մայր:

«Այժմ դա զվարճացնում է ինձ, բայց առաջ ես վշտանում էի: Ես ընկերներ չեմ ունեցել, որովհետեւ մյուս մայրիկներն ի դեմս ինձ, այսպես կոչված, Լոլիտայի էին տեսնում, որը կարող է խլել իրենց ամուսնուն»,- խոստովանել է նա:

Մոդելը նշել է, որ իր ամուսնությունը լուծարվել է այդ թվում նաեւ այն բանի համար, որ ինքը տղամարդկանց կողմից մեծ ուշադրության էր արժանանում:

«Իմ արտաքինը չի փոխվել 21 տարեկանից, դե մարդիկ է ինձ այդ տարիքի են ընկալում»,-բացատրում է Հագանը: Նրա խոսքով՝ շատերը փորձում են բացահայել իր արտաքնի գաղտնիքը: «Ամեն ինչ շատ պարզ է,- ես հարաբերություններ չունեմ,-հայտարարել է մոդելը:-Իմ կյանքում տղամարդ չկա, որն ինձ ստիպի նյարդայնանալ: Ուստի եմ չունեմ կնճիռներ եւ ծերության այլ նշաններ»:

Հագանը պատմել է, որ կնճիռների դեմ պայքարելուն իրեն նաեւ օգնում է մեղրով դիմակը քնելուց առաջ: Բացի այդ, ինքը շատ մրգեր եւ բանջարեղեն է ուտում, խմում է ջրի օրական նորման եւ ամեն օր կուշտ քնում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել