Вовремя предать это не предать, это предчувствовать!!!

«Նախկինների» մի տեսակ կա, որ ժամանակին, օգտվելով չինովնիկ - պաշտոնյա լինելու բոլոր՝ իրենց իսկ ստեղծած հնարավորություններից, վայելելով պաշտոնի բոլոր ՝ իրենց իսկ ստեղծած առավելությունները, սակայն, ներքուստ դրանք ոչ բավարար համարելով՝ ինքնահաստատման ձգտելով, իշխանազավթման առաջին իսկ օրերին սկսեցին «քլնգել» նախկիններին , բայց այդպես էլ չմիացան «ներկաներին:»
Դուրս եկան պետական համակարգից, ստեղծեցին իրենց մանր ու միջին բիզնեսները, ինչի հնարավորությունը ձեռք էին բերել հենց «նախկինների» ժամանակվա պաշտոնավարման շրջանում, ու այսօր էլ , ավելի մեծ քլունգ առած քննադատում են ներկաներին( երևի ժամանակին ճիշտ կողմնորոշվելու սուր հոտառական զգայարանն է աշխատում):
Քննադատում են նորերին, համենայն դեպս, երեք տողը մեկ հիշատակելով «նախկիններ», «մի կրկնեք նախկինների սխալները» արտահայտությունները: 
Էդքան մի էժանացեք ու էժանացրեք ամենը, էդ ձեր քաղաքական կապիկությունները այլևս չեն անցնում ո՛չ նորօրյա կրկեսում, ո՛չ էլ մոտ ապագայում կանցնեն, երբ շրջիկ կրկեսը կփակվի, տղերք ջան:
Դուք ժամանակին արդեն կողմնորոշվել եք՝ չունենալով միակ ճիշտ դիրքորոշումը, որն է՝ պետականամետը:
Քլունգները պահեք ձեր խորդանոցների մութ անկյուններում, ու ձեր կյանքի երազանքի բիզնեսներով զբաղվեք, չնայած էդտեղ էլ դժվար թե կայանաք:

Հ.Գ. ցավում եմ իհարկե, բայց հուսով եմ, որ նախկին-ներկա ժամանակային տիրույթում այդպես էլ իրենք իրենց չգտած որոշ ֆեյսբուքյան (ու ոչ միայն) ընկերներ կհասկանան, թե խոսքն ում մասին է:

Հ.Գ.Գ. Մարդ ամենից քիչ է նման ինքն իրեն, երբ խոսում է իր անունից: Դիմակ տվեք նրան, և այդժամ նա կասի ճշմարտությունը: 
Օսկար Ուայլդ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել