ԱՄՆ-ի բնակիչ Ջոզեֆ Քարթելոնը պատահաբար պարզել է, որ բժիշկների սխալի պատճառով ինքը մեծացրել է ոչ իր դստերը: Դա պարզվել է այն բանից հետո, երբ աղջիկն իր ծնողներին Սուրբ Ծնունդին նվիրել է Ancestry հավաքածու, որն օգնում է ԴՆԹ թեստով հայտնաբերել հարազատներին: Այս մասին գրում է Washington Times-ը:

Ռեբեկան (դստեր անունը) և նրա ծնողները հետազոտության համար նմուշներ են ուղարկել և ցնցված են արդյունքից: Ինչպես պարզվել է, աղջկա իրական հայրը Ջոզեֆը չէ, այլ մեկ այլ տղամարդ:

Սխալը տեղի է ունեցել արհեստական բեղմնավորման ընթացակարգի ժամանակ, որն իրականացվել է 1994 թ.։

Նախատեսված է եղել, որ կօգտագործվի Ջոզեֆի սերմնահեղուկը, բայց իրականում պարզվել է, որ այլ տղամարդու սերմնահեղուկ է օգտագործվել:

Հնարավոր չէ պարզել, թե ով է դոնոր դարձել: Այնուամենայնիվ, ներկայում կասկածյալների շրջանակը նեղացել է մինչև հինգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել