Tert.am Life-ը գրում է.

«Անհայտ բաժանորդ» ֆիլմի մասին Tert.am Life-ը պատմել է իր ընթերցողներին: Սոս Ջանիբեկյանի, Անի Խաչիկյանի, Խորեն Լևոնյանի, Նազենի Հովհաննիսյանի, Բաբկեն Չոբանյանի, Մարջան Ավետիսյանի ու Արթուր Մանուկյանի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են: Նկարահանման վերջին օրը Tert.am Life «Հարցախույզ» շարքի շրջանակում «հարցաքննել» է ստեղծագործական թիմի անդամներին ու հետաքրքիր բացահայտումներ արել միմյանց մասին:

Սեպտեմբերի 5-ին ռեժիսոր Արշո Հարությունյանի ֆիլմը մեծ էկրան կբարձրանա, մինչև այդ առաջարկում ենք ծանոթանալ նրանց բեքսթեյջի տրամադրություններին:

Նկարահանող խմբի ամենապոզիտիվ անդամը հագուստների գծով նկարչի ասիստենտ Նարինե Սահակյանն ու Անի Խաչիկյանն էին:

Ամենապահանջկոտը ես էի ու Բաբկեն Չոբանյանը:

Ամենախաղաղն Անի Խաչիկյանի որդին` Տեսլան էր ու օպերատորի ասիստենտ Նարեկ Առաքելյանը:

Ամենաէմոցիոնալն Արթուր Մանուկյանն ու Մարջան Ավետիսյանն էին:

Ամենաընկերասերը Խորեն Լևոնյանն է։

Ամենաբարին Նազենի Հովհաննիսյանն է:

Ամենաուշացողը․․․ երբեք չենք ունեցել ուշացողներ:

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը ես էի:

Ամենաբարդ տեսարանը Բաբկենի ու Մարջանի նախավերջին տեսարանը:

Ամենավատ նկարահանման օրը Նազենիի հայրիկի մահվան օրն էր:

Ամենալավ նկարահանման օրը, գրեթե, բոլոր օրերն էին:

Նազենի Հովհաննիսյան

Նկարահանող խմբի ամենապոզիտիվ անդամը Խորոն է: Բոլորիս ծիծաղեցնում է, միշտ լավ անեկդոտներ է պատմում ու անխտիր բոլորիս նմանակումն անում է:

Ամենապահանջկոտն Արշոն է: Նա ունի շշմելու սիրուն հատկություն՝ նրբորեն ու  տակտով պահանջել:

Ամենախաղաղը Հրաչ Քեշիշյանն է: Շշմելու  խաղաղ է:

Ամենաէմոցիոնալը Մարջան Ավետիսյանն է:

Ամենաընկերասերը․․․ բոլորն ընկերասեր են: Ամենանյարդային պահին միշտ հայտնվում էր ինչ-որ մեկն ու ճիշտ խոսքով ու ժեստով պարպում դա: Լիդերների խումբ էր հավաքված՝ ստեղծագործականից մինչև տեխնիկական: Պատկերացրեք, ազգությամբ հայ, ամեն մեկը լիդեր իր ասպարեզում և հավաքվում են իրար գլխի, ուզում են անել խմբակային աշխատանք: Ամենաընկերասերն այդ օրվա ամենաընկերասերն է։

Ամենաբարին չգիտեմ ով է, բոլորը․․․:

Ամենաուշացողը ինձ թվում է՝ ես, թեև նկարահանումից չէի ուշանում: Կարևոր է, երբ բուն նկարահանումից չես ուշանում: Թեև նկարահանման հրապարակում առաջիններից էի լինում, որովհետև կվախենամ ուշանալ, դա ինձ կխանգարեր:

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը․․․ կախված է նրանից, թե ով ինչպես է եկել նկարահանման: Ամենանյարդային չունենք: Եղել են օրեր, երբ ես եմ նյարդային եղել, օր, երբ Մարջիկն է նյարդային եղել, Խորոն, Սոսը, Անին: Մենք բոլորս ինչ-որ մի օր պայթել ենք: Այդ առումով ամենաստաբիլը եղել են Քեշիշյան Հրաչը, երկրորդ ռեժիսոր Սուրոն, մեր դիմահարդարներն ու վարսահարդարը:

Ամենաբարդ տեսարանը Մարջիկի ու Բաբկենի (Մարջան Ավետիսյանի ու Բաբկեն Չոբանյանի) խորը հոգեբանական տեսարանն էր: Այնքան ծանր ու իրական էր, որ բոլորս մնացել էինք դրա տակ: Ուզում եմ երկուսին էլ ասել բրավո, փայլուն խաղացին:

Ամենավատ նկարահանման օրը մայիսի 24-ն էր՝ հայրիկիս մահվան օրը:

Ամենալավ նկարահանման օրը վերջինն էր, որը նախանշում է ֆիլմի սկիզբը: Ֆիլմի առաջին ծնունդը նկարահանման վերջին օրն է: Դա նաև տխրություն է հարուցում, ապրածդ շատ կարևոր էտապը վերջացավ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել