Hraparak.am-ը գրում է.

ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) եղբոր՝ Ռոբերտ Մանուկյանի պաշտպանը կալանավորման դեմ բողոք է ներկայացրել դատարան։ 

«Հրապարակ»-ի հետ զրույցում Մանուկյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն ասաց, որ միջնորդությունը դեռ չի քննվել, այն ներկայացվել է ուրբաթ օրը։ 

Նրա խոսքով՝ իրենք նաեւ գրավի միջնորդություն են ներկայացրել, որը դեռեւս չի քնվել։ Պաշտպանը նաեւ նշեց, որ գրավի չափը թողել են դատարանի հայեցողությանը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Մանուկյանը ձերբակալվել է օգոստոսի 3-ին՝ քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածի 2-րդ մասի՝  գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով  քննիչի գործունեությանը միջամտելուն դրդելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։

Ըստ քննության տվյալների՝ Մելիք Մանուկյանի թիկնապահը՝ Մարկոս Մարկոսյանը, դեպքի վայրից Ռոբերտ Մանուկյանի դրդմամբ հեռացրել է մեքենան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել