Tert.am-ը գրում է.

Վրացական «Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաընկերության նոր սեփականատեր Կիբար Խալվաշին հայտարարել է, որ վաճառում է այն՝ ավելի քան 24 մլն դոլար կուտակած պարտքի պատճառով, հայտնում է ria.ru-ն:

Խալվաշիի խոսքով՝ նա չի կարող հեռուստաընկերությունը դուրս բերել խոր ֆինանսական ճգնաժամից, իսկ այն գտնվում է «սնանկության եզրին»:

Գործարարն ընդգծել է, որ պատրաստ է բանակցությունների շահագրգռված ցանկացած մեկի հետ, բացի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից: Հայտնի է, որ Խալվաշին աջակցում է Վրաստանի գործող իշխանություններին:

«Ես որոշել եմ վաճառել «Ռուսթավի»-ն նրան, ով ամենաշատը կվճարի»,- ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել