168.am-ը գրում է.

Իտալիայի առողջապահության նախարարությունը շոգ եղանակի պատճառով վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակն է հայտարարել երկրի 11 քաղաքում, այդ թվում՝ Հռոմում: Համապատաասխան ծանուցումը օգոստոսի 12-ին զետեղված 1 գերատեսչության կայքում:

Նրա կանխատեսման համաձայն՝ օգոստոսի 12-ին ըստ Ցելսիուսի մինչեւ 38 աստիճան տաքություն է սպասվում Իտալիայի մայրաքաղաքում, Անկոնայում, Բոլոնիայում, Բոլցանոյում, Կամպոբասոյում, Ֆլորենցիայում, Ֆրոզինոնում, Լատինում, Պերուջայում, Ռիետիում եւ Տրիեստում: Երեքշաբթի՝ օգոստոսի 13-ին, նախազգուշացումը գործելու 1 միայն Կամպոբասոյում, Ֆրոզինոնում, Պալերմոյում, Պերուջայում, Ռիետիում եւ Հռոմում:

Ընդսմին, ըստ օդրեւութաբանների կանխատեսումների՝ օգոստոսի 12-ին ամպրոպ է սպասվում Ապենինների հյուսիսում: Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, երկուշաբթին կդառնա այս շաբաթվա ամենաշոգ օրը: Օդերեւութաբանները հորդորում են պահպանել նախազգուշական բոլոր միջոցները: Դա հատկապես վերաբերում է երեխաներին ու ծերերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել