Armenpress.am-ը գրում է.

Հոնկոնգի միջազգային օդանավակայանում մեկնման եւ ժամանման բոլոր չվերթները չեղարկվել են այն հազարավոր հակակառավարական ցուցարարների պատճառով, որոնք օկուպացրել են օդանավակայանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է South China Morning Post թերթը:

Ինչպես գրում Է հրատարակությունը, օդանավակայանի վարչակազմը կարգադրել Է մինչեւ օրվա վերջը բոլոր չվերթները չեղարկել այն բանից հետո, երբ հազարավոր հակակառավարական ցուցարարներ զավթել են շենքը:
Այն ինքնաթիռներին, որոնք արդեն օդում են, կթույլատրեն վայրԷջք կատարել, գրում Է թերթը: 
Հոնկոնգի օդանավակայանում, որն ամենածանրաբեռնվածներից մեկն Է աշխարհում, արդեն չորրորդ օրն Է՝ շարունակվում են արտահանձնման վերաբերյալ օրինագծի հակառակորդների ցույցերը:
Երկու ամիս առաջ այստեղ զանգվածային բողոքներ սկսվեցին տեղական իշխանությունների կողմից նախաձեռնված օրինագծի դեմ, որը նպատակ Է դնում կարգավորել այն անձանց Հոնկոնգից մայրցամաքային Չինաստանին հանձնելու մեխանիզմը, որոնց կասկածում են ՉԺՀ-ի օրենեքների խախտման մեջ կամ որոնք գտնվում են հետախուզման մեջ: Հասարակայնության ճնշման ներքո տեղի վարչակազմի ղեկավար Քերրի Լամն օրինագիծը հանել Է օրակարգից, բայց դա չի կանգնեցրել հակակառավարական բողոքների ալիքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել