Aysor.am-ը գրում է.

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է իր ատենախոսության մեջ արտատպումների առկայության մասին հայտարարություններին, չի բացառել, որ եղել են խնդիրներ ու հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանից։

Հիշեցնենք՝ ՀՊՏՀ մի խումբ դասախոսներ դժգոհ էին ռեկտորի պաշտոնակատարի գործունեությունից և այդ կապակցությամբ նունիսկ բողոքի ակցիաներ էին իրականացնում։ Նրանք նաև հայտարարել էին, որ Հայրապետյանի ատենախոսության մեջ եղել են արտապումներ, որոնք նա ներկայացրել է թարգմանաբար։

Դա էր հաստատել նաև Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Սմբատ Գոգյանը։ Վերջինը օրերս հայտարարություն էր տարածել՝ նշելով. «Համաձայն «ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» համապատասխան դրույթի «Ատենախոսության մեջ հայցորդը պարտավոր է նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր»։ Փաստացի, ոչ մի տարբերություն չկա, թե աշխատանքի որ մասում հեղինակը չի նշում սկզբնաղբյուրները։ Չնայած այդ ամենին, խնդիր առկա է աշխատանքի տարբեր հատվածներում։ Առկա են թարգմանաբար նյութեր օգտագործելու և սկզբնաղբյուրները չնշելու վերաբերյալ հավաստի թվացող նյութեր»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել