Tert.am-ը գրում է.

Հանրային քննարկման ներկայացված դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի ուսումնասիրությունից կարելի է գալ եզրահանգման, որ կամ նախագծի հեղինակները լավ չեն պատկերացնում դատական համակարգը կամ հստակ քայլեր են ձեռնարկվում կցորդ դատական համակարգ ունենալու ուղղությամբ կամ երկուսը միասին:

Առաջարկվող փոփոխությունները ոչ թե համակարգի կատարելագործման, այլ ակնհայտ ազդեցության մասին են վկայում, և լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Սա շատ ավելի վտանգավոր, շատ ավելի խորքային ազդեցություն է թողնելու մեր պետության հետագա զարգացման վրա, քան մենք պատկերացնում ենք։ Սրան չի կարելի նայել թեթև, չնկատելու տալ հետևանքները, չհասկանալ, որ դրանից հետո, բառիս բուն իմաստով, ուրիշ Հայաստան ենք ունենալու։  

Եթե մենք փոփոխությունները դիտարկում ենք վերջին զարգացումների ներքո, հատկապես այն գործընթացների, որոնք տեղի էին ունենում Սահմանադրական դատարանի շուրջ, ապա նպատակն ավելի քան ակնհայտ է դառնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել