Եվրոպայի քարտեզի վրա զբոսաշրջիկներին անհայտ բազմաթիվ փոքրիկ քաղաքներ ու գյուղեր կան, որոնք պահպանվել են միջնադարյան տարիներից մինչ օրս։

Ռոտենբուրգ-օբ-դեր-Թաուբեր, Գերմանիա

Ռոտենբուրգ-օբ-դեր-Թաուբերը փոքրիկ «խաղալիք-քաղաք» է, որը գտնվում է բավարական Անսբախում։ Այն հայտի է իր միջնադարյան ճարտարապետությամբ, որը պահպանվել է Հին քաղաքում գրեթե անփոփոխ տեսքով։ Զբոսաշրջիկները պետք է ուշադրություն դարձնեն ոչ միայն այնտեղ գտնվող աշտարակին, եկեղեցուն, այլև Ռոդերյան դարպասներին ու կամարին, ։ Տեղի բնակիչները ուշադիր հետևում են քաղաքի պահպանմանը և չեն թույլատրում այնտեղ ժամանակակից կառույցներ, հեռախոսի խցիկներ կամ ավտոմատներ հիմնել։

Սանտ Ագաթա դե Գոթի, Իտալիա

Եվս մի ոչ մեծ քաղաք, որը պահպանում է Միջնադարի ոգին։ Գտնվում է իտալական Կամպանիա շրջանում՝ Մարտորանո լեռնային գետի ափին։ Լուսանկարները, որոնք զբոսաշրջիկներն անում են այս գետի վրա գտնվող կամրջի վրայից, քաղաքի այցեքարտն են դարձել։ Սանտ Ագաթա դե Գոթիում շատ կամարներ կան, գեղատեսիլ փոքրիկ փողոցներ և տաճարներ։

Էզ, Ֆրանսիա

Էզը միջնադարյան գյուղակ է, այլ ոչ քաղաք։ Այստեղից հեքիաթային տեսարան է բացվում դեպի Միջերկրական ծով։ Գյուղակը գտնվում է Նիցցայի և Մոնակոյի միջև։ Այնտեղ կան հնագույն ամրոցների ավիրակներ և արևադարձային այգի։ Մի ժամանակ Էզում ապրել է գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն։ Արահետը, որով վերջինս միշտ քայլել է, պահպանվում է մինչ օրս և կրում է նրա անունը։ Ամենահին կառույցը համարվում է XIV դարում կառուցված եկեղեցին։

Բեսալու, Իսպանիա

Հռոմեացիների կողմից հիմնված այս փոքրիկ քաղաքը գտնվում է իսպանական Լա Գարոչա շրջանում։ Չնայած հիմնման պահից ի վեր քաղաքը շատ է փոխվել, առավել նշանակալից ճարտարապետական կառույցները անփոփոխ են պահպանվել մինչ օրս։ Լուսանկարվելու համար ամենահայտնի տեղը դարձել է պաշտպանական կառույցը։ Քաղաքի պատմական կենտրոնում է գտնվում նաև Սուրբ Պետրոսի տաճարը, որը հռոմեական ճարտարապետության վառ օրինակ է։ Ի դեպ, Բեսալուն կարելի է տեսնել «Պարֆյումեր. մի մարդասպանի պատմություն» ֆիլմում։

Մոնսանտու, Պորտուգալիա

Մոնսատու գյուղակը 1938 թ. ստացել է «Պորտուգալիայի ամենապորտուգալական գյուղ» կոչումը։ Այն գտնվում է երկրի կենտրոնական հատվածում։ Երբեմն դժվար է հասկանալը, թե որտեղ են ավարտվում քարերը և սկսվում տները։ Գյուղակում կարելի է տեսնել նաև Սան-Միգել ժամատան մնացորդները։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել