Մոտ մեկ ամսից՝ սեպտեմբերի 22-ին, լրանում է Հայաստանի պատմության ամենասև օրերից մեկի 23-ամյակը։

Այդ օրը հիմք դրվեց ընտրությունների հանդեպ հանրային զանգվածային անվստահության ավանդույթին։ Ընտրություններից հետո Երևան զորք և տանկեր մտցվեցին, քաղաքում հնչեցին կրակոցներ, իսկ այնուհետ հարյուրավոր մարդիկ խոշտանգվեցին բանտերում։

Հայաստանի քաղաքական կյանքը մինչ օրս բնականոն հուն չի մտել։

Այդ օրը պետք է նշվի որպես ընտրակեղծիքներին ՈՉ ասելու և հանրային համախմբման օր՝ համերաշխության երթով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել