Hraparak.am-ը գրում է.

Ըստ բրիտանական մամուլի հրապարակումների, թագուհի Եղիսաբեթ 2-րդը հայտարարել է նեղ շրջանակում, որ հիասթափված է այն խառնաշփոթից , որն ստեղծել են իր երկրի քաղաքական գործիչները, կապված «Բրեքսիտի» հետ։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, թագուհին մասնավորապես ասել է, որ հիասթափված է քաղաքական գործիչներից, ովքեր չեն կարողանում երկիրը կառավարել գրագետ կերպով։ Պաշտոնապես 93-ամյա թագուհին պահպանում է չեզոքություն, սակայն իր օգնականների եւ մամուլում «արտահոսքերի» միջոցով արտահայտում է վերաբերմունք ներբրիտանական քաղաքական կյանքի թիվ մեկ հարցի առնչությամբ։

«Նորին Մեծությունը իր հիասթափությունն ու զայրույթն է հայտնել կապված մեր քաղաքական ղեկավարության որակի հետ։ Այդ հիասթափությունը գնալով միայն աճում է»,- թագավորական ընտանիքին մոտ կանգնած իր աղբյուրներին հղում տալով, գրել է Daily Mail-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ սա առաջին դեպքն է գոնե վերջին տարիների համար, երբ թագուհին նման տագնապած տոնայնությամբ է քաղաքական պրոցեսների հանդեպ վերաբերմունք արտահայտել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել