Էսօր հայաթ էի իջել` բիսետկայում մեր բակի պարապ բիձեքի հետ նարդի խաղալու, ձեռքի հետ էլ հարցուփորձ անելու կյանքից, աշխարհից, քաղաքականությունից: Մեկը հեռախոսը միացրել էր Նիկոլի լայվն էր նայում, թե ոնց ա Գյումրիի կենտրոնական փողոցներով քայլում, սիրուն-սիրուն շենքերով ու փողոցներով` չիմացողների մոտ տպավորություն ստեղծելու, թե էդ սաղ ինքն ա սարքել: 
Բիձուն ասում եմ` ձյաձ սաղ փողոցները ըտենց սիրուն սարքելու համար պետությունը 23 մլն. եվրո վարկ էր վերցրել, վերցնողն, սարքողն էլ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն են եղել, հմի դու խի՞ ես ըտենց հիացած նայում, չէ՞, որ քեզ նման չտեղեկացված մարդկանց ուղղակի խաբում ա սենց: Մի էքյա բոլոլա դարձավ: Էնքան, որ ստիպված ինտեռնետից հանեցի էդ վարկային պայմանագիրը, որը վավերացվել է 2016 թ. հունիսի 17-ին: Ու ստեղ մի բան էղավ, որ դաժե ես չէի սպասում... պարզվեց, որ Նիկոլը դեմ ա քվեարկել էդ վարկին եւ մի հատ էլ լավ քֆրտել թալանչի իշխանություններին, որ «երկիրը կործանվում է, իսկ իրենք վարկ են ավելացնում»: 
Վերջում բիձեն, ինքն իրանից ու կյանքից հիասթափված, Պեպոյից մի բան ասեց, գլխիցս չի հելնում: Ասում ա «փաստորեն, խափու՜մ ին ու խափում, դիփ խափու՜մ ին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել