Tert.am-ը գրում է.

Ռուս և իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը ճանապարհորդում է Հայաստանում, անդրադարձել է հանրային տրանսպորտին՝ ընդգծելով դրական և բացասական կողմերը:

Լապշինը տեղեկացրել է, որ պատրաստվելով Երևանից մեկնել Վանաձոր ապշել է հասարակական տրանսպորտի գործունեությունից և ստիպված է եղել տաքսիով հասնել Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաք:

«Ճանապարհորդությունը Հայաստանով սովորական զբոսաշրջիկի համար սկսվում է երևանյան «Կիլիկիա» ավտոկայարանից: Դա մի մեծ խորհրդային շենք է, որտեղ մարդիկ մեր օրերում ստիպված են նստել և սպասել իրենց երթուղային տաքսուն: Նախկինում այստեղ կային դրամարկղեր, կարգավարներ, մոր և մանկան համար նախատեսված սենյակ, սրճարան»,- նկարագրում է հայտնի բլոգերը:  

Ինչպես Լապշինը գրել է, իրեն զարմացրել է այն, որ Երևանից այլ քաղաքներ երթուղայինով հասնելու համար ուղևորները ստիպված են սպասել, մինչև տրանսպորտային միջոցը լցվի, այն էլ արևի տակ կանգնած մեքենայում, ինչպես նաև այն, որ ճաշից հետո որոշ ուղղություններով ընդհանրապես հնարավոր չէ մեկնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել