Բաղադրիչներ

Պատրաստման եղանակ

Մոնբլանը ֆրանսիական դասական դեսերտ է, որը սովորաբար պատրաստում են ձմռանը, քանի որ խանութներում և սուպերմարկետներում շագանակենու պակաս չի լինում:
Դեսերտն իր տեսքով շատ նման է Մոնբլան լեռանը. ահա թե որտեղից է ծագում անվանումը:

1․ Շագանակները եփում ենք ջրով լի կաթսայի մեջ, ապա մաքրում ենք: Այնուհետև լցնում ենք կաթի մեջ, ավելացնում ենք շաքարավազն ու մեղմ կրակի վրա մոտ մեկ ժամ եռացնում ենք, մինչև շագանակները փափկեն:

2․ Կաթսայի ջուրը հեռացնում ենք, շագանակները բլենդերով հարում ենք` վերածելով խյուսի: Անհրաժեշտության դեպքում զանգվածին փափկություն հաղորդելու համար ավելացնում ենք 50 մլ տաք կաթ և կրկին հարում ենք:

3․ Ստացված զանգվածին ավելացնում ենք կարագը, ձվի դեղնուցը, կակաոյի փոշին, ռոմի մի մասը և խառնում ենք:

4․ Ստացված կրեմանման զանգվածը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ և մատուցվող ափսեի մեջ ձևավորում դեսերտը լեռան տեսքով, որից հետո պահում ենք սառնարանում:

5․ Սերուցքը հարում ենք մնացած ռոմի, կակաոյի փոշու և շաքարի փոշու հետ, ապա գեղեցիկ զարդարում ենք դեսերտը, թողնում ենք, որ լավ սառչի և վայելում ենք:

Դեսերտը նախատեսված է 3-4 հոգու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել