Ընկերությունում ասում են, որ Samsung-ի կողմից մշակվում են բարձրակարգ լուծման նոր սենսորներ: Չնայած  մայիսին ընկերությունը ցուցադրեց 64 մեգապիքսել սենսոր, որով աշխատող ոչ մի սմարթֆոն դեռևս չի թողարկվել:

Չինական արտադրողը ներկայացման ժամանակ խոսել է  Xiaomi սմարթֆոնների 64 մեգապիքսելանոց տեսախցիկի մասին, իսկ վերջում  ընկերությունը հայտարարել է ավելի լուրջ ծրագրերի մասին՝ թողարկել 108 մեգապիքսելանոց տեսախցիկով սարք: Այդ մասին հայտնում է Gizchina-ն:

Ըստ Xiaomi-ի նախագահ Լին Բին նշել է, որ նոր սենսորները թույլ կտան  ստեղծել 12 032×9024 պիքսել ընդլայնում ունեցող պատկեր:

Թե ինչպիսի հզորություն է անհրաժեշտ սմարթֆոնին նման բաղադրիչների հետ աշխատելու համար, չի նշվում: Մինչ այժմ ընկերությունը նույնիսկ չի նշում Samsung-ի կողմից թողարկվող 108 մեգապիքսելանոց տեսախցիկներով սմարթֆոնի թողարկման մոտավոր ամսաթիվը:

Միևնույն ժամանակ, ինսայդերներից մեկը՝ Ice universe-ը, Twitter-ում պնդում է, որ նոր ֆոտոխցիկ ունեցող առաջին սարքը կլինի Xiaomi Mi Mix 4-ը: Մնում է միայն սպասել թարմացումներին և հենց ընկերության կողմից արված հայտարարությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել