Ամերիկյան կինոարվեստների ակադեմիայի նոր նախագահ Դեյվիդ Ռուբինը չի բացառել, որ «Օսկարի» արարողությունը, որը կայանալու է 2020 թ. փետրվարի 9-ին, այս տարվա նման, կանցկացվի առանց հաղորդավարի:

«Կարծում եմ, որ բոլոր տարբերակներն էլ հնարավոր են, և մենք կանենք ամեն ինչ, ինչը ձեռնտու է մեզ և մեր գործընկեր [հեռուստաընկերություն] ABC-ին», – ասաց Ռուբինը Associated Press-ին տված հարցազրույցում:

Նրա կարծիքով՝ շոուի ձևաչափում էական փոփոխություններ չեն լինի, քանի որ մրցույթի շնորհանդեսի նախորդ հեռարձակումը «հսկայական հաջողություն» ունեցավ։

Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերին դերասան Քևին Հարթին ընտրվեց Ակադեմիայի 91-րդ մրցանակաբաշխության հաղորդավար: Սակայն նա հրաժարվեց հաղորդավարի իր դերից այն բանից հետո, երբ սկսեցին շահարկվել նրա հին հոմոֆոբ թվիթները: Երկար տարիների ընթացքում առաջին անգամ միջոցառումն անցավ առանց հաղորդավարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել