Ryanair ավիաընկերության ցածրարժեք ինքնաթիռի Ֆարո (Պորտուգալիա) Լոնդոն թռիչքի ժամանակ 20-ամյա ուղևորի և բորտուղեկցորդուհու միջև բախում է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:

Հայտնի է, որ Բուտիչեի ընկերը նստել է մոտակա ազատ նստատեղին, սակայն ուղեկցորդուհին արգելել է տեղափոխվել: Վեճ է ծագել, և իրավապահ մարմինները ստիպված միջամտել են:

Տեսանյութը, որտեղ մի քանի ոստիկան փորձում են ուղևորին դուրս բերել ինքնաթիռից, հայտնվել է համացանցում: Ավելի ուշ տղամարդը պարզել է, որ հայտնվել է սև ցուցակում. Նրան ցմահ արգելել են ինքնաթիռով թռչել։ Տղան պնդում է, որ կնոջը չի ծեծել, ավելին՝ ոստիկանները ձերբակալելիս վնասել են իր թևը, պարանոցն ու ոտնաթաթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել