Բելգիայի ամենամեծ կենդանաբանական այգում՝ Pairi Daiza-ում ծնվել են երկվորյակ պանդաներ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Երկվորյակները, որոնցից մեկն արու է, իսկ մյուսը՝ էգ, կշռում են 160 և 150 գրամ:

Քանի որ պանդաների շրջանում բարձր է նորածինների մահացության մակարդակը, ձագերի խնամքի և բուժսպասարկման նպատակով կենդանաբանական այգի են ժամանել հատուկ մասնագետներ Չինաստանից, ովքեր տեղի մասնագետների հետ շուրջօրյա ռեժիմով հետևելու են նրանց վիճակին:

Մեծ պանդաների զույգը վարձակալությամբ Բելգիայի կենդանաբանական այգուն էր տրվել 2014 թվականին Չինաստանից: Չինական կողմի հետ պայմանագրում հստակ նշվում է, որ եթե պանդաները սերունդ ունենան, ապա նրանց նկատմամբ բոլոր իրավունքները պատկանելու են Չինաստանին: Բելգիայում պանդաներից յուրաքանչյուրի կյանքն ու առողջությունը ապահովագրվել էր 1 մլն ԱՄՆ դոլարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել