ԱՄՆ հետախուզությունների դաշնային բյուրոն Ռոզանա Արքեթին խորհուրդ է տվել փակել իր Twitter-ի օգտահաշիվը ռեզոնանսային հրապարակումներից հետո, որոնցում ամերիկացի երգչուհին խոստովանել է, որ ամաչում է սպիտակամորթ լինելու համար։ Այս մասին հաղորդում է The Wrap-ը։

«Ցավում եմ, որ սպիտակամորթ և արոտնյալ եմ ծնվել»,-գրել է երգչուհին։

Նա հստակեցրել է, որ իրեն խորհուրդ են տվել փակել էջը՝ «ինքնապաշտպանության» համար։

«Սոցցանցերում կան թունավոր և շատ չար մարդիկ։ Սպառնացող ու դաժան։ Ես երեկ ասացի, որ ամաչում եմ մաշկիս գույնից։ Ես արտոնյալ եմ այն պատճառով, որ սպիտակամորթ եմ։ Ես ամոթ եմ զգում այդ բռնության պատճառով, որը տեղի է ունենում ԱՄՆ-ում և մյուս ռասիստական երկրներում»,-հստակեցրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել