Սուպերաստղին մեղադրել են «Աստղ է ծնվել» ֆիլմի Shallow կոմպոզիցիայի համար 2012 թ.-ի թրեքից գրագողության մեջ:

Կոմպոզիտոր Սթիվ Ռոնսենը երգչուհի Լեդի Գագային մեղադրել է գրագողության մեջ և սպառնացել է բազմամիլիոնանոց հայց ներկայացնել կատարողի դեմ: Նա պնդում է, որ երգչուհին Shallow հիթում օգտագործել է իր մեղեդին Almost (2012թ.) թրեքից:

Ռոնսենը բացատրել է, որ նկատի ունի երեք նոտաներից բաղկացած երաժշտական պատկերը՝ սոլ, լա և սի բեմոլ: Ըստ Page Six պարբերականի տվյալների, կոմպոզիտորի փաստաբանները դատական հայց են պատրաստում ընդդեմ Գագայի՝ միլիոնավոր դոլարների պահանջով: Երգչուհու ներկայացուցիչները որևէ խնդիր չեն տեսնում, քանի որ վիճարկվող երաժշտական դրվագը հնչում է բազմաթիվ ստեղծագործություններում, այդ թվում՝ Dust In The Wind (1978) երգում:

«Ռոնսենը փորձում է հեշտ փող աշխատել հաջողակ մարդու անվան հաշվին: Սա ամոթալի է և սխալ»,- ասել է Լեդի Գագայի փաստաբան Օրին Սնայդերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել