Ամերիկացի դերասան Ռիչարդ Գիրը սննդամթերք է հասցրել Open Arms իսպանական փրկարարական նավի վրա գտնվող 121 մարդկանց, նավ, որն արդեն ութերորդ օրն է՝ դրեյֆում է Կենտրոնական Միջերկրականում, եւ որին մինչ այժմ հրաժարվում է ընդունել որեւէ պետություն։

«Վերջապես, ոչ մեծ լավ նորություն: Սննդամթերք է հասցվել Open Arms, եւ մենք թիմի հատուկ անդամ ունենք՝ Ռիչարդ Գիրին»,-ասված է Twitter-ում Open Arms-ի զետեղած հաղորդագրության մեջ: Սոցցանցում նաեւ հրապարակվել են դերասանի լուսանկարներն ու տեսանյութերը նավի վրա: Գիրը հանգստանում է Իտալիայում եւ որոշել է միգրանտներին օգնել սեփական նախաձեռնությամբ:

Այդ մասին հայտնել է Eldiario.es. հրատարակությունը: Զբոսանավի վրա, որով նա մոտեցել է, գրված է. «Դուք մենակ չեք», վկայում է տեսանյութը, որը տարածել է 24 Horas հեռուստաալիքը: Proactiva Open Arms հասարակական կազմակերպությունը եվրոպական երկրների դիրքորոշումը որակում է որպես «խայտառակություն»:

«Ինչպիսի խայտառակություն է, որ Եվրոպան ի վիճակի չէ այս մարդկանց համար նավահանգիստ տրամադրել ութ օրվա ընթացքում»,-ասված է կազմակերպության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ: Երկու գործողության շնորհիվ փրկվել են 124 միգրանտներ. գործողություններից մեկն անցկացվել է Լիբիայի ափերից 78 մղոն հեռավորությամբ, երկրորդը՝ Լամպեդուզա իտալական կղզուց ոչ հեռու: Միգրանտների թվում կա 32 անչափահաս:

Ավելի վաղ Իտալիայի իշխանությունները Open Arms նավից տարհանել են երեք մարդու, այդ թվում՝ երկու հղի կանանց: Իտալիան եւ Մալթան չեն ընդունում հասարակական կազմակերպությունների այն նավերը, որոնց վրա միգրանտներ են գտնվում: Open Arms-ն օգնության համար դիմել է Իսպանիային, Ֆրանսիան եւ Գերմանիային, սակայն մինչ այժմ պատասխան չի ստացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել