Մեծ Բրիտանիայից սննդաբան և նախկին բորտուղեկցորդուհի Սառա Անդերսոնը բացատրել է ինչպես ճիշտ սնվել թռիչքից անմիջապես առաջ, դրա ընթացքում և դրանից հետո:

Նա նշել է, որ թռիչքը սթրես է օրգանիզմի համար և ազդում է համային ռեցեպտորների վրա: Այդ իսկ պատճառով, ըստ մասնագետի, օդում ամենից հաճախ ուղևորների մոտ քաղցր կամ աղի սննդի պահանջ է առաջանում: Բացի այդ, քաղցի զգացողության առաջացման վրա ազդում է նաև ջրազրկումը, բացատրել է նա:

Անդերսոնի խոսքերով, թռիչքից առաջ ուտելիքը չչարաշահելու համար անհրաժեշտ է նորմալ գիշերային քուն: Մեկնումից մի քանի օր առաջ նա խորհուրդ է տալիս հակաօքսիդանտներով և վիտամիններով հարուստ մթերքներ ավելի շատ օգտագործել:

Փորձագետի խոսքերով, թթու կաղամբը, ճակնդեղը, կոճապղպեղը և սխտորը պետք է ներառվեն սննդակարգում, գրում է Daily Mail-ը:

Բացի այդ, ինքնաթիռում նա խորհուրդ է տալիս ընտրել բուսական ճաշացանկ, քանի որ այդ ուտեստները կարող են շատ ավելի թարմ լինել: Թռիչքի ընթացքում Անդերսոնը խորհուրդ է տալիս խմել առանց շաքարի էլեկտրոլիտներ պարունակող ըմպելիքներ:

Թռիչքից հետո մեկ օրվա ընթացքում նա խորհուրդ է տալիս չիպս և կիսաֆաբրիկատներ չուտել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել