Մարդիկ, որոնք ապրում են ֆաստֆուդի կետերից ոչ հեռու կամ էլ տան ճանապարհին անցնում են դրանց մոտով, մարմնի նկատելիորեն ավելի մեծ զանգվածի ինդեքս ունեն, քան իրենց քաղաքի տիպական բնակիչները: Այդ մասին գրել է ամերիկացի տնտեսագետն այն հոդվածում, որը հրապարակվել է PLoS One հանդեսում։

«Մեզ հաջողվեց ցույց տալ, որ մարմնի զանգվածի ինդեքսը կախված է այն բանից, թե ինչ «սննդային միջավայրում» է բնակվում մարդը: Ամեն օր մենք ստիպված ենք լինում ընտրություն կատարելու առողջ և վնասակար սննդի միջև, ինչն ազդում է ավելորդ քաշի վրա: Օրինակ, եթե ձեզ ճանապարհին ֆաստֆուդ ուտելու հարմար հնարավորություն է հանդիպում, ապա դա կհանգեցնի մարմնի զանգվածի ինդեքսի բարձրացման»,- պատմում է Ադրիանա Դոռնելեսը Թեմպեի (ԱՄՆ) Արիզոնայի համալսարանից:

Մյուս կողմից, լիարժեք ռեստորանների, ինչպես նաև այն խանութների ներկայությունը, որոնք ցածրկալորիական և դիետիկ սնունդ են վաճառում, իջեցրել է մարմնի զանգվածի ինդեքսը: Մոտ ապագայում Դոռնելեսը պլանավորում է ավելի մանրամասն ուսումնասիրել այդ հնարավորությունը՝ հետևելով այն բանին, թե հատկապես ինչ են անում քաղաքի բնակիչները տուն գնալու ճանապարհին, և ուսումնասիրել այն, թե ինչպես է ֆաստֆուդն ազդում մյուս կենսական ցուցանիշների վրա, բացի ավելորդ քաշից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել