Hraparak.am-ը գրում է.

Մեր տրամադրության տակ է հայտնվել մի տեսանյութ, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են «Սանիթեքի» բացարձակ սարքին, գրեթե նոր աղբամանները մեքենայով բերում ու մի ամայի վայրում շպրտում։ Անհասկանալի է այս գործողության դրդապատճառը, անգամ եթե քաղաքապետարանը նոր աղբամաններ է տեղադրում ամբողջ քաղաքում, ի՞նչ իմաստ ունի դեռ բարվոք վիճակում գտնվող աղբամաններից ազատվելը, ու եթե հետագայում աղբահանությամբ զբաղվելու է համայնքային կառուցը , արդյոք չի՞ կարելի Սանիթեքի աղբամաններից ևս աղբը հավաքել։

Մի՞թե մեր սահմանափակ բյուջեին անհրաժեշտ են այս հավելյալ ծախսերը։ Ուզո՞ւմ եք «կամազներով» աղբահանություն իրականացնեք, այս աղբամանների աղբը չի համապատասխանում։ Վերջիվերջո, եթե Սանիթեքը գնաց, չեմ կարծում, որ այս աղբամանները հետը տանելու է․ մեծ հաշվով սա համայնքային գույք է։ Արժե մի փոքր առաջ նայել, ամեն ինչ չքանդել, որ զրոյից սարքելու կարիք չլինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել