168.am-ը գրում է.

ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում հոկտեմբերի 25-ին: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

«Մենք պայմանավորվեցինք հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերի 25-ին Մոսկվայում: Այն տեղի կունենա մեկ այլ կարեւոր միջոցառման՝ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի հետ փոխկապված»,- ասել է Մեդվեդեւը՝ Ղրղզստանի Չոլպոն-Ատայում ելույթ ունենալով ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում:

Նա հանդիպման բոլոր մասնակիցներին հրավիրել է մասնակցել Մոսկվայի միջոցառումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել