Բրիտանացի գիտնականներն ուկրաինացի գործընկերների հետ համատեղ ճառագայթաակտիվ տեսակետից անվտանգ օղի են պատրաստել չեռնոբիլյան ջրից և ցորենից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, օգոստոսի 8-ին հայտնել է Ուկրաինայի Օտարման գոտու կառավարման պետական գործակալությունը:

«Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի գիտնականների խմբին հաջողվել է պատրաստել ճառագայթաակտիվ տեսակետից անվտանգ ալկոհոլ չեռնոբիլյան ջրից և ցորենից՝ “homemade” ավանդական մեթոդիկայի օգտագործմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Գործակալության տվյալներով՝ «ԱՏՈՄԻԿ» օղու փորձնական խմբաքանակի պատրաստման համար օգտագործվել է ջուր չեռնոբիլյան հորատանցքերից: Նաև նշվում է, որ ջրում ճառագայթաակտիվ աղտոտում չի հայտնաբերվել: Պետական գործակալությունը հավելել է, որ այժմ ստեղծվում է «Չեռնոբիլի ալկոհոլային ընկերություն» հատուկ ձեռնարկությունը, որն ապագայում կարտադրի և կվաճառի «ԱՏՈՄԻԿ» բարձրորակ օղին: Ձեռնարկությունը մտադիր է շահույթի 75 տոկոսը վերադարձնել վթարից տուժածներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել