Պերուի Կուսկո քաղաքում սիրահարները կանգ են առել կամրջի վրա համբուրվելու համար: Զույգի համար այդ համբույրը ճակատագրական է դարձել: Միջադեպը նկարահանվել է հսկողության տեսախցիկներով, գրում է Metro-ն:

34-ամյա Մեյբեթ Էսփինոսը և 36-ամյա Հեկտոր Վիդալը վերադառնում էին գիշերային ակումբից, երբ կանգ առան կամրջի վրա՝ համբուրվելու համար: Կինը բարձրացել է կամրջի վանդակապատի վրա և ոտքերով գրկել սիրելիին: Ինչ-որ պահի նա կորցրել է հավասարակշռությունը և սկսել է ընկնել՝ հետը տանելով նաև ընկերոջը:

Արդյունքում, Էսփինոսը տեղում մահացել է, իսկ Վիդալը մահացել է ավելի ուշ, հիվանդանոցում: Նա գանգի կոտրվածքներ է ստացել:

Նրանք երկուսն էլ ալպինիստներ էին և տեղափոխվել էին պերուական քաղաք որպես հրահանգիչներ աշխատելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել