Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հինգշաբթի օրը շնորհավորել է բրիտանական կառավարության գլխավոր մկնորսին՝ Լարիին, կատուների միջազգային օրվա կապակցությամբ:

Այս մասին բրիտանական կառավարության ղեկավարը գրել է Twitter-ի իր պաշտոնական էջում:

«Շնորհավորում եմ մեր հիմնական մկնորսին՝ Լարիին, կատուների միջազգային օրվա կապակցությամբ»,- գրել է Ջոնսոնը:

Ինչպես հաղորդվում է, գծավոր շագանակագույն-սպիտակ Լարի կատուն, որը կառավարությունում պաշտոնապես զբաղեցնում է գլխավոր մկնորսի պաշտոնը, Դաունինգ-սթրիթում բնակվում է 2011-ից: Լարին իր կատվային պաշտոնը զբաղեցրել է բրիտանական երկու վարչապետների՝ Դեյվիդ Քեմերոնի և Թերեզա Մեյի օրոք:

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Բորիս Ջոնսոնն առաջարկել է Դաունինգ-սթրիթում նաև շուն պահել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել