Գիտնականները հետազոտել են ավելի քան 270 գիտական ուսումնասիրությունների արդյունքները և չեն կարողացել պարզել սրտանոթային համակարգի վրա վիտամինային համալիրների և սննդային հավելանյութերի դրական ազդեցությունը։

Մասնագետները եզրակացրել են, որ այսօր չկան սննդային հավելումներ, որոնք կարող են պաշտպանել մարդկանց սրտի խնդիրներից:

Այնուամենայնիվ, օմեգա -3-ը, որն առկա է ձկների և որոշ ընկույզների մեջ, նվազեցնում է սրտի կաթվածի զարգացման ռիսկը: Մասնագետների կարծիքով՝ առողջ ապրելակերպը սրտի հիվանդություններից պաշտպանվելու լավագույն միջոցն է: Միևնույն ժամանակ, կարևոր է նվազեցնել սպառված աղի և ալկոհոլային խմիչքների քանակը, ակտիվորեն զբաղվել սպորտով և ավելի շատ մրգեր և բանջարեղեն ուտել՝ հայտնում է Volgograd.ru-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել