Ինչու՞ են հետաքրքիր Ղրղզստանում տեղի ունեցող իրադարձությունները ու նախկին նախագահ Աթամբաևի այսօրվա ձերբակալությունը․․․ : Ընդամենը երկու շաբաթ առաջ Կրեմլը որոշեց ցույց տալ, թե ով է իրական տերը հետխորհրդային այդ երկրում: Ինքնավստահությունն այնքան մեծ էր, որ դա արվեց Պուտինի մակարդակով ու այն էլ հրապարակային: Ռուսաստանի նախագահը հանդես եկավ միջնորդությամբ, իր մոտ հրավիրեց Աթամբաևին, խոսեց Ղրղզստանի ներկայիս նախագահ Ժէէնեբոկվի հետ, որպեսզի հակամարտությանը վերջ տրվի․․․: Սա ուժի ցուցադրություն էր և ուղերձ հետխորհրդային երկրների այն ուժերին, որոնք շարունակում են իրենց մտածողությունը, հաշվարկները հիմնել նախկին մետրոպոլիայի հետ կապերի վրա (օրինակ, Հայաստանում վերջին շրջանում այդ ուժերին նախընտրում են կոչել «օտարերկրյա շահերի ներկայացուցիչ»): Սակայն փաստն այն է, որ չնայած, ի հեճուկս այդ ամենին, Ղրղզստանի նախագահը որոշեց դիմել ուժային գործողության՝ Կրեմլի հրապարակային այդ քայլից հետո և Ղրղզստանում այսօր կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի ճի՛շտ նախօրեին: Տարբեր երկրներում տարբեր կերպ են քաշում կարմիր գիծը, և եթե նպատակ կա ռազմավարական կարգի հարաբերություններ հաստատել, պետք է հաշվի նստել դիմացինի ազգային շահերի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել