Անանուն միլիոնատերը դիմել է շքեղության ապրանքների Hush Hush առցանց-խանութ՝ իր հարսնացուի համար սիրեկան գտնելու խնդրանքով, հաղորդում է Daily Mirror-ը:

Միլիոնատերը մտավախություն ունի, որ իր ընտրյալին հետաքրքրում է միայն փողը: Նրան կասկածելի է թվում, որ նշանադրությունից հետո նա այդքան շտապում է հարսանիքի հետ կապված և չի ցանկանում ամուսնական պայմանագիր կնքել:

Կասկածներից ազատվելու համար միլիոնատերը որոշել է երիտասարդ գրավիչ տղամարդ վարձել, որը կփորձի գայթակղել իր հարսնացուին: Այս դերի հավակնորդը պետք է լավ մարզավիճակում լինի, դեմքի առատ մազածածկույթ ունենա և հարուստ մարդու տպավորություն թողնի:

Գայթակղիչին կտրամադրվի շքեղ բնակարան, մի քանի թանկարժեք ավտոմեքենա և ծախսերի համար գումար: Բացի այդ, իր աշխատանքի դիմաց նա 15 հազար ֆունտ ստեռլինգ կստանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել