Hraparak.am-ը գրում է.

Երեւանի քաղաքապետարանի ավագանու նախկին  անդամ Սոնա Աղեկյանն այսօր քաղաքապետարան էր տարել կանացի հագուստներ՝ Հայկ Մարությանի համար։ Լրագրողների հետ զրույցում Աղեկյանն ասաց, որ հերթական անգամ քաղաքական իշխանությունն ապացուցեց, որ վախերի մեջ է: 

«Այս անգամ մենք բերել ենք կանացի զգեստ, որը հագնելու է պարոն քաղաքապետն իր խոստումները չկատարելու, սուտ խոսելու և քաղաքացիներին մոլորության մեջ գցելու համար: Նա կհագնի այդ կանացի հագուստները ու կշրջի քաղաքում, միգուցե ավելներից երկուսն էլ կամ մեկը կտանք ձեռքը: Հաջորդ ակցիայի ժամանակ մենք կտանենք մի քանի պամպերս, որ գրասեղանի տակ մտնելու փոխարեն հագնեն, համարձակություն ունենան ու իջնեն, պատասխան տան քաղաքացիներին»,- նշեց նա։

Աղեկյանի խոսքով՝  այսօր Երևանն աղբի մեջ է, մասնագետները պնդում են, որ Երևանում էպիդեմիական վիճակ է. «Քաղաքապետն ընտրություններից առաջ բեմերի վրա ցատկոտում էր իր մասնագիտությանը համաձայն և քվե ուզում: Նա ասում էր, որ հանրային տրանսպորտը կարգավորելն իր պատվի հարցն է: Նա գետնին է շպրտել իր պատիվը: Նա համարձակություն պետք է ունենա ու ժողովրդին ասի, որ խաբել է»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել