Armenpress.am-ը գրում է.

Թուրքիան ԱՄՆ-ի հետ Սիրիայում անվտանգ գոտի ստեղծելու հարցում համաձայնության հասնելուց հետո զինամթերքով լի ռազմամեքենաներ են ուղարկվել Սիրիային սահմանակից շրջաններ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:

Ըստ տեղեկությունների՝ զրահամեքենաները, որոնք ուղարկվել են Թուրքիայի արևելյան քաղաքներում գտնվող ռազմական միավորումներից, ուղևորվել են դեպի Ուրֆայի՝ Սիրիային սահմանակից Սուրուչի շրջան և Հաթայի Քըրըքհան շրջան:

Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով երկիրը լքող սիրիացիների համար երկրի հյուսիսում կստեղծվի մի տարածք՝ անվտանգ գոտի, որտեղ կապահովվի նրանց անվտանգությունը: Այդ տարածքից պետք է հեռացվեն Քրդական աշխատավորական կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալները:

Անկարայում օգոստոսի 7-ին ավարտվել են անվտանգ գոտի ստեղծելու թեմայով թուրք-ամերիկյան բանակցությունները: Նախատեսվում է ԱՄՆ-ի հետ ստեղծել Համատեղ գործողությունների կենտրոն, որը կհամակարգի և կղեկավարի անվտանգ գոտու ստեղծման աշխատանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել