168.am-ը գրում է.

ՉԺՀ-ի փոխարտգործնախարար Լե Յույչենը եւ նրա ճապոնացի պաշտոնակից Տակեո Ակիբան օգոստոսի 10-ին կանցկացնեն երկու երկրների միջեւ ռազմավարական երկխոսության նոր փուլ: Օգոստսի 8-ի այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը։

«Ըստ երկու երկրների համաձայնության՝ ՉԺՀ-ի փոխարտգործնախարար Լե Յույչենն օգոստոսի 10-ին Ճապոնիայում չին-ճապոնական ռազմավարական երկխոսության նոր փուլ կանցկացնի երկրի արտաքին գործերի փոխնախարար Տակեո Ակիբայի հետ»,- նշված է հայտարարության մեջ: «Կողմերը կարծիքների խորը փոխանակում կկատարեն երկկողմ հարաբերությունների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցերի շուրջը»,- ընդգծել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

Ինչպես ասված է ՉԺՀ-ի արտգործնախարարության հաղորդագրության մեջ, երկու երկրների միջեւ ռազմավարական երկխոսությունը վերսկսվել է յոթ տարվա ընդմիջումից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել