Hraparak.am-ը գրում է.

Կառավարության նիստին զուգահեռ այսօր գործադիրի շենքի դիմաց իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել Տնտեսագիտական համալսարանի դասախոսները, որոնք մրցույթը չանցնելու պատճառով այլեւս չեն դասավանդելու։

Նրանց խոսքով՝ շուրջ երկու հարյուր դասախոս գործազուրկ է դառնալու։ Կառավարության նիստի ավարտից հետո Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը խնդրի վերաբերյալ նշեց․ «Մրցույթի արդյունքների վերաբերյալ դիմել են դատարան, այս գործընթացները կկարգավորվեն օրենքի սահմանում։ Առողջացման գործընթացներ են գնում, եթե նրանք կոնկրետ հարցեր են բարձրացնում, նախարարությունը կանդրադառնա։ Բողոքողներից մեկը ժամանակին ցանկանում էր ռեկտոր դառնալ»։

Դիտարկմանը, թե դասախոսները կասկածներ ունեն ներկայիս ռեկտորի ատենախոսության վերաբերյալ, պատասախանեց․ «Ատենախոսության վերաբերյալ ԲՈԿ-ի նախագահի հետ էլ մենք կզրուցենք, բոլորը բոլորին էսօր մեղադրում են ամեն ինչում։ Ես տեղեկություն ունեմ, որ տեղի է ունեցել մրցույթ , նոր կարգ է սահմանվել եւ այդ կարգով լավագույն դասախոսները կշարունակեն դասավանդել»։ Արայիկ Հարությունյանը նաեւ նշեց, որ դասախոսների հետ պատրաստ է հանդիպել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել