Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ԱՄՆ այցելող անձանց նախազգուշացնում Է առավելագույն զգուշություն հանդես բերելու անհրաժեշտության մասին՝ այդ երկրում բռնության բարձր մակարդակի եւ զանգվածային գնդակահարությունների հաճախացած դեպքերի առնչությամբ: Օգոստոսի 7-ին համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել Է կազմակերպության կայքում։

Դրանում նշված Է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները «չեն ցանկանում ապահովել» իրենց եւ օտարերկրացի քաղաքացիների «պաշտպանությունը» հրազենի կիրառումից: Իրավապաշտպանների կարծիքով՝ նման ողբերգական միջադեպերն «այնքան լայնորեն տարածված են» դարձել Միացյալ Նահանգներում, որ այնտեղ խոսքը վերաբերում Է իսկական «ճգնաժամին մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում»: Իրավապաշտպանները կոչ են արել ԱՄՆ-ում բարենորոգումներ իրականացնել հրազենի տիրման ոլորտում, ներառյալ պոտենցիալ գնորդների հանգամանալից ստուգումները եւ համապատասխան թույլատրագրերի տրման կանոնների խստացումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել