Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը, ըստ որի՝ Թուրքիան երբեք չի ընդունի «Ռուսաստանի կողմից Ղրիմի ապօրինի բռնակցումը», հիասթափեցնող է և խոսում է Ուկրաինայի հետ «սիրախաղ անելու» մասին: Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայտարարել է թերակղզու խորհրդարանի պատգամավոր Վլադիսլավ Գանժարան:

Ըստ նրա՝ եթե Անկարան հավակնում է Մոսկվայի ռազմավարական գործընկերոջ դերին, ապա պետք է հասկանա, որ Ղրիմը Ռուսաստանի անքակտելի մասն է:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Թուրքիան «երբեք չի ընդունի Ղրիմի բռնակցումը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել