Armenpress.am-ը գրում է.

Օգոստոսի 8-ին Տայվանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով մի կին Է մահացել: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է կղզու հրշեջ-անվտանգության դեպարտամենտի հայտարարությունից:

Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով, 6,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 05:28-ին (Երեւանի ժամանակով 01:28-ին) Իլան գավառի ջրատարածքում: Երկրաշարժի Էպիկենիտրոնը գտնվում Էր 30 կիլոմետր խորության վրա: ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը 5,9 Էր, իսկ ստորգետնյա ցնցումների օջախը գտնվում Էր 10 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժը հանգեցրել Է ԷլեկտրաԷներգիայի մատակարարման լուրջ խափանումների: Առանց Էլեկտրականության Է մնացել ավելի քան 10 հազար ընտանիք: Տարերքն ազդել Է նաեւ տրանսպորտային հաղորդակցության վրա: Իլան գավառում կանգնեցվել Է երկաթուղային հաղորդակցության մի մասը, իսկ Նոր Թայբեյում եւ Տաոյուանում գնացքների արագությունը նվազեցվել Է ժամում մինչեւ 60 կիլոմետր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել