168.am-ը գրում է.

Վերին Լարսի անցակետում Ռուսաստանի կողմից սահմանը հատող մեքենաները խցանման մեջ են հայտնվում, քանի որ Վրաստանի հատվածում շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Այս մասին հայտնում է Հյուսիսկովկասյան մաքսային վարչության մամուլի ծառայությունը։

Հյուսիսկովկասյան մաքսային վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջին օրերի ընթացքում Ռուսաստան–Վրաստան և հակառակ ուղղությամբ հերթեր են գոյացել. մինչև 500 տրանսպորտային միջոց խցանման մեջ են հայտնվել Վրաստանի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով:

Մծխեթա-Ստեփանցմինդա-Լարս ավտոմայրուղում մինչև օգոստոսի 9-ը ամեն օր՝ ժամը 08:00-ից մինչև 17:00-ն արգելվում է ամրակցված և կիսամրակցված տրանստորտային միջոցների երթևեկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել