Hraparak.am-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին խնդրեց տեղեկանցել «Լիդիան Արմենիայի» նկատմամբ քրեական գործի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ քրեական գործ կա հարուցված այս ընկերության դեմ՝ ապօրինի ընդերքի օգտագործման հետ կապված։

ՔԿ նախագահը նախ խնդրեց իրեն հինգ րոպե ժամանակ տրամադրել, ապա ներկայացրեց կատարված աշխատանքները։

Ըստ նրա՝ միջազգային փարձագետների կողմից իրականացվել է մի շարք ռեսուրսների գնահատումներ, իրականացվել է թվով տասնհինգ հարցի օբյեկտիվ պարզաբանում․ «Ողջ ծավալով փաստաթղթերն իրենց ներկայացվել են, ներկայացվել են ջրային մոդելների վերաբերյալ հարյուր տասներկու ֆայլեր։ Հունիսի տասնչորսին տրամադրվել է ամբողջական նախնական եզրակացություն։ Ընդհանուր առմամբ  «Լիդիան Արմենիայի»   կողմից վարույթ իրականացնող մարմնի միջոցով փորձագետներին տրամադրվել են շուրջ երեք հարյուր անուն փաստաթղթեր, որոնք կազմել են շուրջ քսան հազար թերթ։ Այդ ամենը պետք է թարգմանվեր հայերենից անգլերեն, անգլերենից հայերեն, եւ հունիսի քսանյոթին փորձագետների խմբի եւ «Լիդիան Արմենիայի» միջեւ տեղի է ունեցել «Սկայպ» կոնֆերանս զանգ։ Փորձագետների խումբը հայտնել է, որ վերջնական եզրակացությունը տարամադրելու է հուլիսի քսաներկուսին, այն բաղկացած  է եղել 188 թերթից եւ  2 հավելվածից։ Վերջնական եզրակացությունը օգոստոսի վեցի դրությամբ ՔԿ-ի կողմից թարգմանված է հայերեն լեզվով, թարգմանության ծավալը կազմում է 341 թերթ, սրբագրված տարբերակը փորձագետների կողմից ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին եւ դրա հայերեն տարբերակը  վերջնական սրբագրվում է»։ 

Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե վերջնական տարբերակը ե՞րբ պատրաստ կլինի, ինչին ի պատասխան Հայկ Գրիգորյանն ասաց․ «Կարծում եմ՝ առավելագույնը երկուշաբթի կամ երեքշաբթի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել