Լոգասենյակը պետք է լինի տան ամենամաքուր վայրը:

Հենց դրանից է կախված ընտանիքի առողջությունը:

Լոգասենյանկը մաքուր պահելու համար, հաճախ օգտագործում ենք բազմաթիվ քիմիական միջոցներ:

Բայց երբեմն դրանք ավելի շատ վնաս են հասցնում, քան օգուտ են տալիս…

Այդ միջոցներն ամբողջովին չեն մաքրում, իսկ դրանց թունավոր ազդեցություննը շատ մեծ է:

Ինչպես մաքրել սալիկները

Ձեզ պետք կգան

  • ¼ բաժակ ջրածնի պերօքսիդ
  • 1 թեյի գդալ հեղուկ օճառ
  • ½ բաժակ սոդա

1 Խառնեք բոլոր բաղադրիչները և պահեք հեղուկը շշի մեջ:

2 Քիչ քանակությամբ հեղուկ լցրեք խոնավ սպունգի վրա և դրանով տրորեք սալիկը: Այնուհետև պարզաջրեք սովորական մաքուր ջրով:

3 Եթե սալիկները և դրանց արանքները, կարերը շատ կեղտոտ են, քսեք այդ հեղուկը և թողեք այդպես մնա 10 րոպե: Կրկնեք ևս մեկ անգամ և պարզաջրեք:

4 Որպեսզի մաքրելուց հետո լոգասենյակը երկար ժամանակ մաքուր մնա, կիրառեք հետևյալ միջոցը: Խառնեք ջուրը և քացախը 1:1 չափաբաժնով, և լցրեք սալիկների ու կարերի վրա, շաբաթը երկու անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել