ՄԱԿ-ը հաջողակ կյանքի կանոններ է կազմել ծույլ մարդկանց համար: Տեքստը հասանելի է կազմակերպության կայքում:

Տեղադրված տեքստը կոչվում է «Աշխարհը փրկելու ուղեցույց ծույլերի համար»:

Ձեռնարկի համաձայն, ցանկացած մարդ ի վիճակի է փոխել մոլորակի կյանքը դեպի լավը՝ առանց բարձրանալու թախտից: Դրա համար պարզապես պետք է հետևել հրահանգներին:

Օրինակ, մասնագետները խորհուրդ են տալիս կենցաղային տեխնիկան միացնել երկարացման լարին և անջատել այն, երբ սարքն անհրաժեշտ չէ: Նման ձևով կարելի է խնայել էներգիան:

Առաջարկվում է նաև հաշիվները վճարել ինտերնետի միջոցով, որպեսզի վերանա թղթե քարտերի անհրաժեշտությունը, ինչը կնպաստի բնության պահպանմանը:

Բացի այդ, խորհուրդ է տրվում ավտոմեքենաները փոխարինել հասարակական տրանսպորտով, իսկ ավելի լավ է՝ հեծանիվով:

«Կարճ ցնցուղ ընդունեք: Լոգանք ընդունելիս ավելի շատ ջուր եք ծախսում, քան 5-10 րոպե ցնցուղ ընդունելու դեպքում»,- առաջարկում են ՄԱԿ-ում:

Դրան զուգահեռ, փորձագետները խորհուրդ են տվել անցնել բուսական սննդի, քանի որ կենդանականի վրա ավելի շատ ռեսուրսներ են ծախսվում:

Ղեկավարությունը նաև խորհուրդ է տվել հանդես գալ աշխատանքի հավասար վարձատրության օգտին, քանի որ այժմ կանայք 10-30 %-ով ավելի ցածր են վաստակում, քան տղամարդիկ՝ նույն աշխատանքի դիմաց:

Հրահանգների համաձայն, այս կանոններին հետևելը կօգնի կարճ ժամկետներում հասնել աշխարհի կայուն զարգացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել