Դերասան Արմեն Ջիգարխանյանն իրեն այնքան էլ լավ չի զգում Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից բաժանվելու վերաբերյալ աղմուկի և դրան նվիրվող հաղորդումների պատճառով։ Դերասանն այլևս երբեք բեմ չի բարձրանա՝ հայտարարել է նրա ընկերներից մեկը։ «Նա հիվանդ է։ Այդ հաղորդումները նրան ծանր վիճակի են հասցրել»,- «Սոբեսեդնիկ»-ի հետ զրույցում ասել է պրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնը՝ գրում է style.news.am-ը։

Նրա խոսքով՝ այժմ «Արմեն Ջիգարխանյանի կյանքը մեծապես անցնում է թատրոնում և հիվանդանոցում»։ Սակայն ընկերը հավելել է, որ «այլևս չի կարելի հույս ունենալ, որ դերասանը բեմ կբարձրանա»։ Նա նաև պատմել է, որ պատահականորեն վերցրել է ցուցակն ու իմացել, որ հայտնի հեռուստաշոուների մասնակիցներին, որոնք «քայքայել են» հայտնի դերասանի առողջությունը, խելահեղ գումարներ են վճարում։

«Պատահաբար վերցրի ցուցակն ու իմացա, որ Վիտալինային յուրաքանչյուր եթերի համար վճարել են մեկ մլն ռուբլի։ Այդ պատճառով նրա մասին խոսելը պարզապես գարշելի է։ Նա սովորական սանձարձակ կին է, որը եկել է Կիևից՝ Ջիգարխանյանին խաբելու համար»,- նշել է Ռուդիշետյանը։

Վերջերս համացանցում էր հայտնվել տեսանյութը, որում պատկերված է Ջիգարխանյանի ժամանումը թատրոն։ Ժողովրդական արտիստին նախ օգնում են դուրս գալ մեքենայից, ապա երկու տղամարդ ուղեկցում է նրան։ Միլիոնավոր մարդկանց կուռքը նիհարած ու թույլ տեսք ունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել