Ինտելեկտը մարդու մտավոր ունակությունն է, որը նրան թույլ է տալիս իրեն խելացի համարել։ Սխալ է ենթադրելը, թե ինտելեկտը միայն մի տեսակի է լինում։ Ամերիկացի հոգեբան, «բազմակի ինտելեկտ» հասկացության հեղինակ Հովարդ Գարդները ինտելեկտի 8 տեսակ է առանձնացնում։ 

1. Բնական ինտելեկտ

Սա ինտելեկտի շատ զգացմունքային տեսակն է, քանի որ հենց սա է պատասխանատու թե որքան լավ եք դուք փոխգործակցում բնության հետ, զգում կենդանիներին, բույսերին։ Եթե դուք շատ խնամքով եք վերաբերվում բնությանը, ուրեմն ինտելեկտի այս տեսակը ձեզ մոտ շատ լավ է զարգացած։

2. Միջանձնային ինտելեկտ

Այս տեսակը օգնում է ճիշտ կառուցել այլ մարդկանց հետ փոխադարձ կապերը, հասկանալ նրանց զգացմունքները, կարողանալ լսել և հասկանալ, փոխգործակցել։

3. Ներանձնային ինտելեկտ

Ինտելեկտի այս տեսակը տարբերվում է նրանով, որ այն թույլ է տալիս ձեզ լավ գլուխ հանել ձեր սեփական զգացմունքներից և ապրումներից, ղեկավարել հույզերը, տրամաբանական ճիշտ շղթաներ կառուցել։

4. Մարմնային–կինեստետիկ ինտելեկտ

Սա մարմնի շարժումները ղեկավարելու ունակությունն է, մարմինը ինչ որ խնդիրներ լուծելու համար ներգրավելը։

5. Տարածական ինտելեկտ

Կարողանալ ընկալել ինֆորմացիան, որ տեղի է ունենում շրջակա տարածության մեջ, մշակել այն, վերաստեղծել տեսողական կերպարներ։ Եթե դուք կարողանում եք երևակայության մեջ պատկերացնել որոշակի առարկաներ և նույնիսկ գործողություններ, ապա այս ինտելեկտը ձեզ մոտ լավ է զարգացած։

6. Տրամաբանական–մաթեմատիկական ինտելեկտ

Այս ինտելեկտն այն դեպքում է զարգացած, եթե ձեզ մոտ լավ է զարգացած վերացական մտածողությունը։ Սա օբյեկտների և գործողությունների միջւ տրամաբանական շղթաներ և կապեր կառուցելու ունակությունն է։

7. Երաժշտական ինտելեկտ

Պարզվում է, նույնիսկ այսպիսին կա։ Սա տեմբրերը, ռիթմերը, բարձրությունը և հնչյունների այլ բնութագրեր լավ ընկալելու ունակությունն է։

8. Վերբալ ինտելեկտ

Որակյալ խոսքի բոլոր բաղադրիչների նկատմամբ ունակությունը. Հնչյունաբանություն, ուղղագրություն, բովանդակություն և անհրաժեշտ իրավիճակներում խոսքի օգտագործում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել