Starnews.am-ը գրում է.

Ինստագրամից հայտնի Ձյունիկ Վարդանյանը, որը նաև դերասանական գործունեություն էր ծավալում, հուլիսի 27-ին մայրիկ է դարձել։

Նրա և ամուսնու՝ Մեսրոպի առաջնեկը ծնվել է Գերմանիայում, ուր ամուսինները մեկնեցին Ձյունիկի հղիության վերջին շրջանում։

Նորաթուխ ծնողները փոքրիկին տվել են Խաչատուր անունը։ 

Երեխայի ծննդից ժամեր անց Ձյունիկն Ինստագրամում լուսանկար էր հրապարակել ամուսնու և բալիկի հետ ու մակագրել. «Մեր ամենամեծ երազանքն ու սպասված հրաշքը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել