Armenpress.am-ը գրում է.

Իրաքի խորհրդարանի (Ներկայացուցիչների խորհրդի) պատգամավոր Քազիմ աս Սայադին հանդես Է եկել առաջարկությամբ՝ դահլիճում, որտեղ տեղի են ունենում երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի ընդհանուր նիստերը, կախել Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի դիմանկարը՝ որպես խրատ այժմ գործող խորհրդարանականներին: Օգոստոսի 7-ին այդ մասին հայտնել Է Shafaaq News նորությունների պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աս Սայադիի կարծիքով՝ Ներկայացուցիչների խորհրդի գլխավոր դահլիճում պետք Է կախվի լուսանկար, որտեղ Սադամ Հուսեյնը պատկերված Է ձեռնաշղթաներով դատավարության ժամանակ: Ինչպես կարծում Է պատգամավորը, «դա պետք Է օրինակ եւ հիշեցում ծառայի (Իրաքի) բոլոր պետական պաշտոնյաների համար, որ իշխանությունը չի կարող բռնատիրվել եւ գտնվել մեկ մարդու ձեռքին»: Խորհրդարանին հղած գրավոր ուղերձում աս Սայադին նշել Է, որ, իր համոզմամբ, «նախկին նախագահի այդ դիմանկարը պետք Է կախվի ինչպես խորհրդարանում, այնպես Էլ երկրի կառավարության շենքում»: «Պաշտոնյաները պետք Է իմանան,- նշել Է պատգամավորը,- որ իրենց իշխանությունը, ինչպես նաեւ իրենց տգիտությունն ու գողությունը հավերժ չեն տեւի»: Աս Սայադին հայտնել Է, որ մոտ ժամանակներս ինքը մտադիր Է «անմիջականորեն իրաքցի ժողովրդի հետ քննարկել իր առաջարկությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել