Hraparak.am-ը գրում է.

«Արցախը Հայաստան է և վերջ»․ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս արտահայտությունը փոթորիկ է բարձրացրել ոչ միայն Ադրբեջանում, այլեւ Արցախում:

Պաշտոնական Բաքուն,ինչպես հայտնի է, օգոստոսի վեցին Փաշինյանի ելույթից անմիջապես հետո հայտարարեց, որ վճռականորեն դատապարտում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած հայտարարությունը, որ «Արցախը Հայաստան է և վերջ»:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը, ի պատասխան, ասել է. «Լեռնային Ղարաբաղը՝ դա Ադրբեջան է: Դա մեր պատմական և անբաժանելի հողն է»:

Նրա խոսքով՝  նման «սադրիչ» կոչերով Հայաստանի ղեկավարությունը տարածաշրջանը դնում է լուրջ ճգնաժամի եզրին: Մեր տեղեկություններով՝ Արցախում էլ խանդավառված չեն այս հայտարարությամբ: Թվում է՝  Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը բխում է ոչ միայն յուրաքանչյուր արցախցու, այլեւ հայի սրտից՝ Հայաստանն ու Արցախը վերջապես միասնական տեսնելու վերաբերյալ, սակայն «ռեալ պոլիտիկայի» շրջանակներում այն,ըստ ամենայնի, փոխում է Արցախի բանակցային գործընթացում պաշտոնական Հայաստանի կողմից տակտիկական փոփոխությունը:

Բանն այն է, որ վարչապետության հենց սկզբում էլ Նիկոլ փաշինյանը հայտարարում էր, որ Արցախն ինքը պետք է բանակցի՝ շեշտում Արցախի սուբյեկտիվությունը, իսկ հիմա այս հայտարարությամբ փաստացի ասում է՝ Արցախը Հայաստան է և վերջ, այսինքն՝ ինչ իմաստ կա Արցախի ներգրավվմանը բանակցային գործընթացում, հետևաբար կարծում են՝ Փաշինյանը «զադնի է դնում» ու չի պնդելու Արցախին բանակցային սեղան վերադարձնելու իր տեսլականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել