Tert.am-ը գրում է.

Մենք ունենք հստակ օրենսդրական կարգավորում` դատական ակտը բեկանվել է, բեկանված ակտն անմիջապես ուժի մեջ է մտել ու գործը վերսկսված է օրենքի ուժով։ Այլ հարց է, որ այդ վերսկսված գործի պայմաններում ընդհանուր իրավասության դատարանը սկզբում Դավիթ Գրիգորյանի մասնակցությամբ, հետագայում՝ դատարանի նախագահի մեղավորությամբ այս գործին ընթացք չի տալիս և չի քննում թե′ գործը, թե′ մեր ներկայացրած միջնորդությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու խնդրին:

Նրա խոսքով՝ այս հարցում պետք է խոսքը լինի ոչ թե իրավական կարգավորման, այլ՝ պատասխանատվության մասին, քանի որ այն պաշտոնատար անձինք, որոնց պարտականությունների մեջ մտնում է դատական նորմալ գործընթացի ապահովումը, իրենց լիազորություններում թերացել են, ինչն էլ առաջացրել է ծանր հետևանքներ՝ առնվազն մի քանի քրեական հոդվածներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել